Բելառուսում կայացվել է հերթական մահապատժի վճիռը 50-ամյա տղամարդու՝ Վիկտոր Պավլովի նկատմամբ, որը Վիտեբսկի մարզի գյուղերից մեկում սպանել է երկու թոշակառու կանանց՝ 76 և 78 տարեկան:
2019-ի հունվարի 1-ին թոշակառու կանանց հարազատներից մեկը չի կարողանում նրան զանգահարել և շնորհավորել Նոր տարին: Կրկին փորձելուց հետո մտածում է, թե հեռախոսն է խափանվել, և զանգահարում է հատուկ ծառայություն, որը կվերացներ անսարքությունը: Արդյունում՝ երկու թոշակառուները հայտնաբերվում են տանը սպանված:
Հարևանները պատմել են, թե կանայք հարևան գյուղից օգնական են ունեցել, որը հենց մարդասպանն էր:
Պավլովի փաստաբանը փորձել է ապացուցել, թե սպանությունը տեղի է ունեցել կռվի պատճառով, որը հրահրել է թոշակառուներից մեկը, և դատարանին խնդրել ուղղվելու ևս մեկ հնարավորություն տալ Պավլովին:
Այս տարվա հունիսի վերջին Բելառուսում ի կատար էր ածվել մահապատժի որոշումը 44-ամյա մի տղամարդու նկատմամբ, որը սպանել էր երեք մարդու:
Հիշեցնենք, որ Բելառուսը Եվրոպայում և ԱՊՀ-ում միակ երկիրն է, որտեղ մինչ օրս գործում է մահապատիժը: 1990-ից ի վեր պատժի առավելագույն չափի է դատապարտվել 400 մարդ, որոնցից ներում է շնորհվել միայն մեկին: