տուն Քաղաքական Միջազգային Բելառուսի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները կարող են հանվել

Բելառուսի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները կարող են հանվել

94
0

image

Տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Բելառուսի հանդեպ կիրառվող պատժամիջոցները կարող են հանվել, հաղորդում է RIA Novosti-ն:

Դրա մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Այսօր պատրաստվում են քննարկել,… ինչ պայմաններով և ինչ ժամանակաշրջանում կարող են Բելառուսի հանդեպ պատժամիջոցները փոփոխվել կամ հանվել: Սա եվրոպայի արտգործնախարարների հանդիպման կարևոր թեմաներից կլինի»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` չնայած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն հինգերորդ անգամ վերընտրվեց որպես երկրի նախագահ, այնուամենայնիվ, այս ընտրությունների անցկացման պայմաններն ուրիշ են եղել:

«Ընտրությունների նախաշեմին ազատ են արձակվել քաղբանտարկյալները: Ւնչպես տեսել ենք Բեռլինից` ընտրություններին հատուկ բռնություններն այս անգամ չեն իրականացվել»,- եզրափակել է գերմանացի նախարարը: