Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կողմ է արտահայտվել վիճահարույց խնդիրների շուրջ ռուսական կողմի հետ բաց երկխոսությանը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նրա խոսքերով՝ «այժմ իրավիճակն այնպիսին չէ, որ հնարավոր լինի ինչ-որ դիվանագիտական խաղեր խաղալ»:
«Իրար առջև թաքցնելու որևէ բան չունենք, այժմ իրավիճակն այն չէ, որ ինչ-որ դիվանագիտական խաղեր խաղանք», — նշել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ «Ռուսաստանն իրեն ոչ պատշաճ է պահում՝ ոտնահարելով Մաքսային միության շրջանակներում ձեռք բերված բոլոր համաձայնությունները»: