տուն Լուրեր Բելառուսի հավաքականը կորուստներով է ժամանելու Երևան

Բելառուսի հավաքականը կորուստներով է ժամանելու Երևան

113
0

20160321214454

Բելառուսի հավաքականը սկսել է նախապատրաստվել մարտի 25-ին Երեւանում Հայաստանի դեմ կայանալիք ընկերական խաղին: Ալեքսանդր Խացկեւիչի գլխավորած ընտրանին կադրային լուրջ կորուստներ ունի: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը:

Խաչկեւիչը հավաքական էր հրավիրել 22 ֆուտբոլիստների, որոնց թվում էր ռուսական «Տոմի» խաղացող Պավել Նեխայչիկը, սակայն վնասվածքի պատճառով նրա փոխարեն հրավեր էր ստացել Նիկոլայ Յանուշը: Երեկ հայտնի է դարձել, որ վնասվածքներ ունեն Իգոր Ստասեւիչը եւ Մաքսիմ Բորդաչեւը, սակայն նրանց փոխարեն այլ խաղացողներ չեն հրավիրվել, ուստի Բելառուսը Երեւան է ժամանելու 20 խաղացողներով:

Ավելի վաղ հայտնի էր, որ Հայաստանի դեմ խաղին չեն մասնակցելու նաեւ հիմնական դարպասապահ Յուրի Ժեւնովը («Ուրալ», ՌԴ), Ալեքսանդր Գլեբը («Գենչլերբիրլիգի», Թուրքիա), Անտոն Պուտիլոն («Գազիանտեսպոր», Թուրքիա) եւ ԲԱՏԷ-ի հարձակվողներ Միխայիլ Գորդեյչուկը ու Նիկոլայ Սիգնեւիչը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Բելառուս հանդիպումը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում եւ սկսվելու է 19:00-ին: