տուն Քաղաքական Միջազգային Բելառուսի ազգայնականները մեկ միլիոն ստորագրություն են հավաքում ընդդեմ Եվրասիական տնտեսական միության

Բելառուսի ազգայնականները մեկ միլիոն ստորագրություն են հավաքում ընդդեմ Եվրասիական տնտեսական միության

96
0

oleg_trusov_1

Բելառուսի ընդդիմության ազգայնական թևը երեկ անցկացրել է ներկայացուցչական մեծ հավաք։ Հավաքի ժամանակ նրանք հայտարարել են Բելառուսի անկախության ամրապնդման մասին, այն, ինչ վերջին շրջանում անընդհատ հայտարարում է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Վիկտորիա» կոնգրես սրահում անցկացված մեծ միջոցառման ժամանակ ազգայնականները հայտարարել են 1 միլիոն ստորագրության հավաքման մասին հանուն երկրի անկախության։ «Մեկ միլիոն ստորագրության շնորհիվ բոլորը կտեսնեն, որ Բելառուսը ռուսական կայսրության մի մաս չէ», — ասել է կազմակերպիչներից մեկը՝ Ֆրանցիսկ Սկորինայի անվան բելառուսերենի պաշտպանության կազմակերպության ղեկավար Օլեգ Տրուսովը։

Որպես Բելառուսի անկախության հիմնական վտանգ ազգայնականները տեսնում են ոչ այնքան Ռուսաստանը, այլ Եվրասիական տնտեսական միությունը, որը կարող է վասալային կախվածության մեջ գցել Բելառուսին Ռուսաստանից։