Բելառուսը 2015 թվականին հանդես գալով որպես Եվրասիական տնտեսական միությունը նախագահող պետություն` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային է ներկայացևել ԵԱՏՄ-ին ասամբլեայում դիտորդի կարգավիճակ շնորհելու բանաձևի նախագիծ:
Այդ մասին ասված է Բելառուսի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Նշված կարգավիճակը թույլ է տալիս միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին մասնակցել ՄԱԿ-ի աշխատանքներին, այդ թվում` ելույթներ ունենալ»,- ընդգծել է Բելառուսի ԱԳՆ-ն:
ԵԱՏՄ անդամ երկրներն են` Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը: 2016 թվականի փետրվարից ՀՀ-ն կստանձնի ԵԱՏՄ-ի նախագահությունը: