Բելառուսի կառավարությունը որոշել է արտարժույթի վաճառքն իրականացնել միայն բորսաներում` փակելով արտաբորսային արտարժութային շուկան երկու տարով: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:
Ազգային բանկի կողմից այսօր տարածված հայտարարության մեջ ասվում է, որ առաջիկ երկու տարում արտարժույթ գնելու կամ վաճառելու ցանկություն ունեցող տնտեսվարողները պետք է անեն դա Բելառուսի արտարժութային-ֆոնդային բորսայում: Այսպիսով, Ազգային բանկն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցնում արտարժութային շուկայի շարժը:
Հիշեցնենք, որ Բելառուսը երկու իր առաջ արտարժույթի գնման 30 տոկոսանոց ակցիզ էր սահմանել: