տուն Քաղաքական Միջազգային Բելառուսը 30 տոկոս հարկ է սահմանել արտարժույթի գնման համար

Բելառուսը 30 տոկոս հարկ է սահմանել արտարժույթի գնման համար

107
0

1385724254

Բելառուսը, որը մաս է կազմում Եվրասիական տնտեսական միությանը, գնացել է ազատ շուկայի համար ոչ բնորոշ քայլի` Բելառուսի կենտրոնական բանկը 30 տոկոսի հարկ է սահմանել արտարժույթի գնման համար` դրանով խրախուսելով բելառուսական ռուբլով ավանդները պահելը: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:

Կենտրոնական բանկն այս որոշումը կայացնելիս առաջին հերթին հղում է կատարել Ռուսաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակին: Ըստ բանկի տարածած հաղորդագրության` ընկերություններն այդ հարկը կվճարեն բորսայում, իսկ քաղաքացիները կոմիսիոն վճարում կկատարեն բանկերում: Ստացված գումարը կուղղվի պետական բյուջե:

Բանկերից և բորսաներից դուրս առևտուրն արգելվում է: Նախօրեին, չնայած դոլար-բելառուսական ռուբլի պաշտոնական փոխարժեքը կազմում էր 9520 ռուբլի մեկ դոլարի համար, այդուհանդերձ` փոխանակման կետերում դոլարը գնվում էր 11-12 հազար ռուբլու սահմանում: Անցած օրերին ռուսական շուկայում տիրող իրավիճակի պատճառով մարդիկ զանգվածաբար բելառուսական ռուբլով ավանդները հանել են բանկերիցև դոլար ու եվրո են գնել:

Այս պահին հայտնի չէ, թե Երասիական միության անդամ երկրների գործարարներն ինչպես են աշխատելու բելառուսական շուկայում ոչ շուկայական այս պայմաններում: