տուն Լուրեր ԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում. գիտնական անդամները՝ ընդդեմ Նախշուն Տավարացյանի. «Ժողովուրդ»

ԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում. գիտնական անդամները՝ ընդդեմ Նախշուն Տավարացյանի. «Ժողովուրդ»

120
0

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Երեկ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում նիստ է հրավիրվել, և ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը և Գրիգոր Բեքմեզյանը բարձրացրել են ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հարցը:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գիտնական անդամները ասել են, որ 2018 թվականի նոյեմբերին Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և իրենք պատրաստվում են քննել այդ դիմումը և ԲԴԽ-ի հուլիսի 15-ի օրակարգում ներառել են Նախշուն Տավարացյանի հարցը:

Ի պատասխան` Նախշուն Տավարացյանն առարկել է` ասելով. «Ես, Դատական օրենսգրքի համաձայն, իմ պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականի հուլիսի 11-ին, դարձել եմ լիարժեք ԲԴԽ անդամ և երդում տալուց հետո Ձեզ հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, ուստի հետաքրքիր է` Դուք ինչ դիմում եք ուզում քննարկել»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: