Հայաստանի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել։
Նիստի ավարտին ԲԴԽ-ն հանդես կգա հայտարարությամբ։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»։