BBC-ն պատրաստվում է «Ապաստան» անունով կատակերգություն նկարել, որի հիմքում ընկած է լինելու Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքնվող Ջուլիան Ասանժի պատմությունը: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Ապաստանը» ցուցադրելու են հաջորդ տարի` «Պաշտպանելով» ազատությունը նախագծի շրջանակներում, որը նվիրված է լինելու Ազատությունների մեծ խարտիայի 80-ամյակին:
Հիշեցնենք, որ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը 2012 թվականից թաքնվում է այդ դեսպանատանը: ԱՄՆ-ում նրան մեղադրում են դիվանագիտական գաղտնի փաստաթղթերը բացահայտելու մեջ, իսկ ահա Շվեդիայի արդարադատությունը Ասանժին մեղադրում է բռնաբարության հոդվածով: