BBC-ի լրագրողը իր Թվիթերում համարյա «թաղել» է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին։ Իր միկրոբլոգում BBC-ի աշխատակցուհի Ահմեն Հավաջան գրել էր, որ թագուհին հիվանդանոց է տեղափոխվել ե հավանաբար երկար չի ապրի։
Լրագրողի թվիթը սկսել էին տարածել լրատվամիջոցները։ Ավելի ուշ Հավաջան հեռացրել էր թվիթը եւ ներողություն խնդրել։ «Հեռախոսս տանն էի թողել։ Սա հիմար կատակ է եղել։ Ներողություն եմ խնդրում բոլորից, ում տխրեցրել եմ»,- ասել է լրագրողը։ Թե ով է նրա հեռախոսից հրապարակել թագուհու հիվանդության մասին լուրը, հայտնի չէ։
Տեղեկությունը տարածած Bild-ը եւ CNN-ը նույնպես ներողություն են խնդրել, գրում է «Վեստի»-ն։