տուն Լուրեր BBC-ի հաղորդավարը հեռացվել է աշխատանքից արքայազն Հարրիի որդուն կապիկի հետ համեմատելու համար...

BBC-ի հաղորդավարը հեռացվել է աշխատանքից արքայազն Հարրիի որդուն կապիկի հետ համեմատելու համար (լուսանկար)

140
0

Բրիտանական BBC 5 Live ռադիոկայանի հաղորդավար Դեննի Բեյքերը հեռացվել է աշխատանքից Twitter-ում արված իր գրառման համար, որտեղ հաղորդավարը արքայազն Հարրիի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի նորածին որդուն համեմատել է կապիկի հետ. հաղորդում է BBC-ն:

Մայիսի 8-ին Բեյքերն իր էջում սև-սպիտակ լուսանկար է տեղադրել, որում պատկերված է կին՝ շիմպանզեի թաթը բռնած, և մի տղամարդ: Լուսանկարին կից հաղորդավարը գրել էր. «Թագավորական երեխան լքում է հիվանդանոցը»: Նրա հետևորդները Բեյքերին մեղադրել են ռասիզմի մեջ, որից հետո բրիտանացին հեռացրել է թվիթը:

BBC-ն հաղորդել է, որ Բեյքերը «լուրջ սխալ» է գործել, և նրա գրառումը հակասում է ընկերության արժեքներին: Ինքը` հաղորդավարը, Sky News-ի հետ զրույցում իր թվիթն անվանել է «ապուշ սխալ» և նշել, որ նա ռասիստ ​​չէ:

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի որդին լույս աշխարհ է եկել մայիսի 6-ին:

13280002-7009283-image-m-47_1557385543430