Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյան Ուեսթը եկել է Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովին: Այս մասին գրում է BBC-ն:
Նա պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականների հետ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ունեցած իր խոսակցությունների, ինչպես նաև Հայաստանում կանացի ներքնազգեստի արտադրություն հիմնելու մտադրության մասին:
Քիմի հետ միասին Հայաստանում է գտնվում նաև նրա քույրը՝ Քորթնին, ինչպես նաև նրանց երեխաները: Սա Քարդաշյան քույրերի երկրորդ այցն է իրենց հոր պատմական հայրենիք:
Հայկական եկեղեցում մկրտությունը
Քիմ Քարդաշյանը հայկական հրատարակութուններից մեկին պատմել է, թե ինչ են ասել «Սպիտակ տան մարդիկ» Ցեղասպանության առնչությամբ:
«Ես խոսակցություն ունեցել եմ նախագահի հետ, բայց այդ մասին զրուցել եմ նրա խորհրդականների հետ»,- հայտարարել է աստղը:
Դեռ հուլիսին ամերիկյան ռեալիթի-շոուի աստղը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն իր համար առաջնահերթություն է, և որ ինքը քննարկելու է այդ հարցն ինչպես խորհրդական Քուշների, այնպես էլ նախագահ Թրամփի հետ: Ամերիկյան 50 նահանգներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց պաշտոնական Վաշինգտոնը խուսափում է գործածել այդ տերմինը: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրների շարքում են Գերմանիան, Կանադան, Ռուսաստանը, Ֆրանսիան:
Երկուշաբթի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ամուսնությունից ծնված երեք փոքր երեխաների մկրտությունը: Մկրտության արդյունքում երեխաները քրիստոնեական անուններ են ստացել. Փսալմը և Սեյնթը համապատասխանաբար Վարդան և Գրիգոր, իսկ դուստր Չիկագոն՝ Աշխեն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից է, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից դասվել է Համաշխարհային ժառանգություններին ցանկին: Քարդաշյանը Instagram-ում հրապարակել էր եկեղեցու լուսանկարը և վերնագրել. «Սուրբ Էջմիածինը, աշխարհի ամենահին տաճարներից մեկը»:
Աստղային զույգն իրենց ավագ դստերը մկրտել էր 2015 թվականին՝ Երուսաղեմի հայկական եկեղեցում:
Ներքնազգեստների արտադրությունն ու հայկական բույրը
WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովում Քարդաշյանը պատմել է սոցիալական կայքրը հօգուտ բիզնեսի գործածելու իր փորձի մասին: Համաժողովին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի «Դաշնային հարկային ծառայության» ղեկավար Միխայիլ Միշուստինը, «Яндекс»-ի գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը և «Pixar» կինոընկերության փոխնախագահ Քեթրին Սաֆարյանը:
WCIT 2019-ի ընթացքում Քարդաշյանը խոսել է «Skims»-ի ներքնազգեստի արտադրության գիծ սկսելու ծրագրերի և «հայկական ծաղիկների հոտով» բույր ստանալու գաղափարի մասին:
Նշենք, որ Քարդաշյանը մտադրված է եղել ներքնազգեստների արտադրություն հիմնել Թուրքիայում, բայց Twitter-ում Ամերիկայի «Հայ ազգային կոմիտեի» գրառումը (Tweet) փոխել է Քարդաշյանի մտադրությունը: «Հայ ազգային կոմիտեի» Tweet-ում նշված էր, որ Քարդաշյանը ներքնազգեստի արտադրության համար մի երկիր է ընտրել, որը մերժում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ի պատասխան՝ Քարդաշյանը գրել է, որ կմտածի Հայաստանում ներքնազգեստի արտադրություն հիմելու մասին:
Երեքշաբթի օրը Քարդաշյանը հաստատեց այն և ավելացրեց, որ դիտարկում է տեղական տարբեր գործարաններ և քննարկում է ծրագրերը հնարավոր գործընկերների հետ: