Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ.Համբարձումյան փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է՝ 1961 թ. ծնված Ա. Հ.-ի դին: