տուն Քաղաքական Միջազգային Բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկանում են տեսնել Կուբան, քանի այստեղ չեն եկել ամերիկյան կորպորացիաները

Բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկանում են տեսնել Կուբան, քանի այստեղ չեն եկել ամերիկյան կորպորացիաները

90
0

cuba-tourism

Օբամայի այն հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ը կբարելավի հարաբերությունները Կուբայի հետ, Ազատության կղզի են սկսել ժամանել մեծ թվով զբոսաշրջիկներ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Բազմաթիվ մարդիկ ցանկանում են տեսնել Կուբան այն բանից առաջ, քանի դեռ այստեղ չեն եկել ամերիկյան կորպորացիաները` Կուբան վերածելով երկրորդ Ֆլորիդայի: Օբամայի հայտարարությունից հետո Նյու Յորքի զբոսաշրջային գործակալություններում ամրագրումների թիվն աճել է 57 տոկոսով, փետրվար ամսին` 187 տոկոսով, մարտին` 250 տոկոսով:

«Կուբայի մթնոլորտն աուտենտիկ է, այդպիսի բան չես տեսնի այլ վայրում: Ես ցանկանում էի գալ այստեղ և տեսնել այն նախքան ամերիկացիների ու Արևմուտքի գալը այս երկիր», — ասել է իսրայելցի զբոսաշրջիկ Հար Բեն Ահարոնը: