Եվրոպական իշխանությունները մերժել են «Je suis Charlie» արտահայտությունը որպես ապրանքանիշ գրանցելու 100-ից ավելի դիմումներ: Այս մասին գրում է Reuters-ը:
Ֆրանսիայի արդյունաբերական սեփականության ինստիտուտի չորեքշաբթի հրապարակած տվյալների համաձայն հարյուրավոր մարդիկ փորձել են իրենց բրենդը գրանցել «Je suis Charlie» անվամբ: Նմանատիպ դեպքեր գրանցել են նաև Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում: Դիմումատուները ցանկանում էին ապրանքանիշն օգտագործել հագուստի, խաղալիքերի, օճառի, անգամ գարեջրի արտադրության ոլորտներում, սակայն բոլոր դիմումները մերժվել են:
Ըստ բրիտանացի փորձագետների՝ «Je suis Charlie» արտահայտության նկատմամբ, համաձայն եվրոպական օրենքների, կարող են հավակնել միայն համանուն հասարակական շարժումը և Charlie Hebdo շաբաթաթերթը:
Նշենք, որ «Je suis Charlie» արտահայտությունը արագորեն տարածվեց ամբողջ աշխարհում հունվարի 7-ին Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն վրա կատարված հարձակումից հետո, ինչի հետևանքով զոհվել էր 12 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: Հարձակման պատճառ էին դարձել շաբաթաթերթում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները։
տուն Քաղաքական Միջազգային Բազմաթիվ եվրոպացիներ փորձել են գրանցել Je suis Charlie ապրանքանիշը, սակայն ապարդյուն