Ասիական զարգացման բանկի հետ կառավարությունը պայմանագիր է կնքել և առջևում բազմաթիվ դպրոցների ուժեղացման ծրագիր է իրականացվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Հայաստանում մոտ 1500 դպրոցներից 1200 դպրոց սեյսմիկ անվտանգության խնդիր ունի, իսկ 300 դպրոցների խնդիրները լուծված են: Մեր քաղաքականությունն այս հարցում հետևյալն է՝ բոլոր այն շենքերը, որոնք կառուցված են 1960-ական թվականներից հետո և չեն բավարարում սեյսմիկ պայմաններին, պետք է քանդվեն ու նորը կառուցվեն՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Այն դպրոցները, որոնց ուժեղացման համար կպահանջվի նորը կառուցելու նկատմամբ մինչև 60% գումար, ապա դրանք ևս պետք է քանդվեն, մյուսներինը պետք է ուղղակի բարձրացնել սեյսմազինվածությունը և ուժեղացվի»,-ասաց նա:
Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաև նախկինում Վերահսկիչ պալատի կողմից դպրոցների շինարարության ոլորտում մատնանշված խնդիրներն այսօր իրենց համար օգտակար են:
«Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ նրան, թե որտեղ քանի դպրոցի շինարարություն ենք սկսել ու չենք ավարտել, բայց կարող եմ ասել, որ մենք մայիս-հունիս ամիսներին, ուսումնասիրելով շինարարական իրավիճակը, որոշել ենք դադարեցնել դպրոցներին տրվող գումարը և այն ուղղել ավելի հրատապ խնդիրների,»,- ասաց Նարեկ Սարգսյանը։