Ապրիլի 23-ին, երեկոյան «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով ու մոմերով երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող:
Ջահերով երթի ժամանակ մարդկանց թիվը անցնում էր մի քանի հազարից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի բոլոր գյուղերի երիտասարդները, ինչպես նաեւ՝ բազմաթիվ վրացի երիտասարդներ։
Երթի մասնակիցները երկու հայկական հանրապետությունների եռագույն դրոշներն ու վառած մոմերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:
Շարունակությունը՝ akhaltskha.net