Բայկոնուր տիեզերակայանի «Գագարինսկի» մեկնարկային համալիրից հաջողությամբ տիեզերք է արձակվել «Սոյուզ-ՖԳ» հրթիռակիրը, որ տեղափոխում է «Սոյուզ ՏՄԱ-14Մ» ղեկավարվող տիեզերանավը: «Ինտերֆաքսի» փոխանմամբ, այն Միջազգային տիեզերակայան է տեղափոխելու 41/42 երկարաժամկետ արշավախմբի անդամներին:
Տիեզերանավի անձնակազմի թվում են հրամանատար Ալեքսանդր Սամոկուտյաևը («Ռոսկոսմոս»), Ելենա Սերովան («Ռոսկոսմոս») և Բարի Ուիլմորը (ՆԱՍԱ):
Միջազգային տիեզերանավում նրանք միանան արդեն իսկ այնտեղ աշխատող Մաքսիմ Սուրաևին («Ռոսկոսմոս»), Ռիդ Վայզմանին (ՆԱՍԱ) և Ալեքսանդր Հերստին (Եվրոպական տիեզերական գործակալություն):
41/42 երկարաժամկետ արշավախմբի առաքելությունը տևելու է 170 օր: Այս ընթացքում նրանք տիեզերքում շուրջ 50 գիտափորձ են անցկացնելու: