տուն Լուրեր Բայերի մարզիչը որակազրկվեց և տուգանվեց

Բայերի մարզիչը որակազրկվեց և տուգանվեց

83
0
Roger-Schmidt1
Գերմանական ֆուտբոլային միությունը 5 խաղով որակազրկել է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտին: Գերմանացի մասնագետը, ով հեռացվել էր Բունդեսլիգայի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում և հրաժարվում էր լքել տեխնիկական գոտին, ամբողջովին ընդունել է իր մեղքը: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը:
5 հանդիպումներից նա բաց կթողնի երեքը, ևս երկուսը պայմանական են ու նախատեսված են մինչեւ 2017 թվականի հունիսը: Բացի այդ Շմիդտը նաեւ կվճարի 20 հազար եվրո տուգանք, տեղեկացնում է ԳՖՄ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այդ միջադեպի պատճառով «Բայեր» — «Բորուսիա» հանդիպման գլխավոր մրցավարը ստիպված էր 10 րոպեով ընդհատել հանդիպումը: