ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է RIA Novosti-ն:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցության հարցը:
Բայդենի` Թուրքիա կատարած այցի շրջանակում նախատեսված է հանդիպում նաև երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։