ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ներողություն է խնդրել Արաբական Միացյալ Էմիրություններից Սիրիայում ծայրահեղական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու մասին իր հայտարարության համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բայդենը ներողություն է խնդրել այն «եզրահանգումների համար, որոնք կարող էին արվել իր այն հայտարարությունից, թե ԱՄԷ-ն աջակցել է ահաբեկչական որոշ խմբավորումների զարգացմանը տարածաշրջանում»։
Սակայն ԱՄԷ-ն միակ երկիրը չէ, որին ԱՄՆ փոխնախագահն ուղղել էր նման մեղադրանքներ։ Նա ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրել էր նաև Թուրքիային և Սաուդյան Արաբիային, որոնք «Ասադին գահընկեց անելու համար գնացել են տարբեր քայլերի, այդ թվում՝ աջակցել են իսլամիստներին»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է ներողություն խնդրել նման մեղադրանքի համար։