Երևան քաղաքի Գր. Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգ է ստացվել «911» ծառայություն այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 16:40-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գր. Հասրաթյան փողոցի թիվ 12/1 շենքի մոտակայքում բախվել են «Kia Rio» (վարորդ՝ Հ.Մ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Հ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia Rio» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան: Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: