տուն Լուրեր Բախվել են երկու ավտոմեքենա

Բախվել են երկու ավտոմեքենա

149
0

Ապրիլի 29-ին, ժամը 15:30-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Կովկաս» ռեստորանային համալիրից դեպի Վանահովիտ թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Renault Logan» (վարորդ՝ Ջ.Ս., ծնված 1960 թ.) և «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1990 թ.) մակնիշների  ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազի բաշխիչ կայանին. առաջացել է վառելիքի արտահոսք: Տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաները հոսանքազրկվել են տեղի ուժերով:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների աշխատանքների ավարտը: