Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներից տուժածները տեղափոխվել են երևանյան տարբեր հիվանդանոցներ:
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Aysor.am-ին հաղորդեցին, որ իրենց հիվանդանոց է տեղափոխվել 7 տուժած քաղաքացի, սակայն ԲԿ-ից դժվարացան ասել, թե ինչ վնասվածքների մասին է խոսքը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից ասացին, որ իրենց մոտ է տեղափոխվել 8 տուժած, այդ թվում մեկ ոստիկան:
Իսկ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի ընդունարանից էլ հայտնեցին, որ իրենց մոտ է տեղափոխվել 18 մարդ՝ նշելով, որ ավելի ուշ կարող են մանրամասներ հաղորդել, թե ինչ վնասվածքներ են ստացել քաղաքացիները:
Ավելի ուշ Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ ժամը 16.30-ի դրությամբ բուժհաստատություններ են դիմել բախումների հետեւանքով տուժած 46 քաղաքացիներ, որոնցից 6-ը՝ ոստիկան։
Լուսանկարը՝ ֆեյսբուքյան օգտատերի