Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ու բախումները երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդների և կողմնակիցների միջև. հաղորդում է Nacional լրատվակայքը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Լարայի նահանգի Բարկիսիմետո քաղաքում ընդդիմադիրների ցույցի մասնակիցների ուղղությամբ կրակ է արձակվել իշխանության կողմնակիցների կողմից. զոհերի և վիրավորների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվել:
Ընդդիմադիրները պահանջում են զինված ուժերի ղեկավարության հրաժարականը: