տուն Սպորտ Բավարիան խուճապի մատվելու պատճառ չունի. Ռոբեն

Բավարիան խուճապի մատվելու պատճառ չունի. Ռոբեն

67
0

898922_heroa

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ, չնայած մյունխենյան ակումբը նոր տարում դեռ հաղթանակ չի տոնել, անհանգստանալու որևէ պատճառ չկա: Այս մասին գրում է goal.com-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոնը Բունդեսլիգայի երկրորդ խաղաշրջանի առաջին խաղում է 1:4 հաշվով զիջել է «Վոլֆսբուրգին», իսկ հետո ոչ ոքի՝ 1:1 է խաղացել «Շալկեի» հետ:

«Բավարիան խուճապի մատվելու պատճառ չունի: Այո, մենք դաժան պարտություն կրեցինք «Վոլֆսբուրգի» հետ խաղում, մենք պատժվեցինք մեր սխալների համար: Սակայն մենք վերլուծել ենք պարտությունը: Դա մեզ համար լավ նախազգուշացում էր:

Ես պահպանում եմ հանգստությունն ու լավատեսությամբ են նայում առաջիկա շաբաթներին: Միաժամանակ մենք պետք է զգուշանանք ինքնահանգստացումից», — հոլանդացու խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: