տուն Սպորտ Բավարիան կրկին անհաջողության է մատնվում առաջնությունում

Բավարիան կրկին անհաջողության է մատնվում առաջնությունում

101
0

bayern-munich-schalke-thomas-muller-benedikt-howedes

Մյունխենի «Բավարիան» կրկին անհաջողության է մատնվել Գերմանիայի առաջնությունում։

Նախորդ տուրում Պեպ Գվարդիոլայի սաները պարտվել էին «Վոլֆսբուրգին»՝ 1։4 հաշվով։ Այս անգամ մյունխենցիները սեփական հարկի տակ ոչ-ոքի են խաղացել Գելզենկիրխենի «Շալկեի» հետ։

67-րդ րոպեին Արյեն Ռոբենի խփած գոլին «Շալկեն» պատասխանել է 5 րոպե անց Հեվեդեսի գոլով։

Չնայած «Բավարիան» կրկին միավորներ է կորցրել, այդուհանդերձ, առաջին շրջանում վաստակած միավորները թույլ են տալիս վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։