Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն պատմել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի գործողությունների մասին:
«Հունվարին «Բավարիան» ակտիվ չի լինի տրանսֆերային շուկայում: Հատկապես, խաղացողների ձեռքբերման հարցում: Վաղ է խոսել, թե արդյոք ինչ-որ մեկը կլքի մեր թիմը:
Շաքիրին և Հեյսբյերգը խնդրել են, որպեսզի մենք քնարկենք նրանց հեռանալու հարցը: Նրանք չպետք է նյարդայնանան և սպասեն: Նախամրցաշրջանային նախապատրաստությունը պատրաստվում են սկսել ամբողջ կազմով: Ինչ վերաբերում է Ռոյսի տեղափոխությանը, ապա «Բորուսիան» ինքը պետք է որոշի, թե ինչն է իրենց համար հիմա կարևոր: Անձամբ ես միանգամային կարող եմ պատկերացնել, որ ֆուտբոլիստը կցանկանա մնալ Դորտմունդում: Իսկ ինչու՞ ոչ», — ասել է Ռումենիգեն: