Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, Armsport.am-ի փոխանցմամբ` տեղեկացնում է La Stampa-ն:
Գերմանիայի չեմպիոնը կփորձի իրականացնել այդ տրանսֆերը՝ գործարքի մեջ ներառելով մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիային:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 40 խաղում Մորատան խփել է 10 գոլ ու կատարել 8 արդյունավետ փոխանցում: