տուն Լուրեր «Բավարիա» – «Ատլետիկո»՝ 2:1. «Ատլետիկոն» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Բավարիա» – «Ատլետիկո»՝ 2:1. «Ատլետիկոն» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

92
0

527710616

«Ատլետիկոն» 2:1 հաշվով պարտվել է «Բավարիային»: Չնայած այդ պարտությանը` «Ատլետիկոն» դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը: «Բավարիային» 3 գոլ էր հարկավոր եզրափակիչ դուրս գալու համար, հայտնում է Championat.com-ը:

31-րդ րոպեին Խաբի Ալոնսոն տուգանային հարվածով գրավել է Յան Օբլակի պաշտպանած դարպասը: 3 րոպե անց Տոմաս Մյուլլերը չիրացրեց 11 մ հարվածը: Օբլակը կրկնակի ֆանտաստիկ սեյվի հեղինակ է դարձել: 54-րդ րոպեին Անտուան Գրիզմանը խփել է պատասխան գնդակը:

74-րդ րոպեին Արտուրո Վիդալի փոխանցումից հետո «Ատլետիկոյի» դարպասը գրավեց Ռոբերտ Լևանդովսկին: 11մ չիրացրեց նաև Ֆերնանդո Տորեսը: «Ատլետիկոն» վերջին 3 տարում երկրորդ անգամ է դուրս գալիս Չեմպոնների լիգայի եզրափակիչ:

https://youtu.be/XgOtFG_ZnWA