տուն Քաղաքական Միջազգային Բաթումը հեղեղվել է հորդառատ անձրևի հետևանքով

Բաթումը հեղեղվել է հորդառատ անձրևի հետևանքով

137
0

11947591_10207537322296935_361679016056594540_n_650x410

Բաթումում օգոստոսի 26-ի գիշերը սկսված  1 ժամ տևած տեղատարափ անձրևը հեղեղել է փողոցները, շենքերի առաջին հարկերն ու երկաթուղային կայարանները, տեղեկացնում է Sputnik-Грузия-ն:

Հաղորդվում է, որ հեղեղի պատճառով ավտոմեքենաները փողոցի մեջտեղում են խցանվել, քաղաքի մի հատվածը հոսանքազրկվել է: Ներկայում Թբիլիսիից ու Քութայիսից փրկարարական բրիգադներ են մեկնել Բաթում: