տուն Լուրեր Բաթում-Երևան երկաթուղին սպասարկող գնացքը զբոսաշրջիկի է հարվածել

Բաթում-Երևան երկաթուղին սպասարկող գնացքը զբոսաշրջիկի է հարվածել

98
0

Բաթումից 17 կմ հեռավորության վրա գտնվող Չակվի հանգստավայրի տարածքում Բաթում-Երևան երկաթուղին սպասարկող գնացքը զբոսաշրջիկի է հարվածել:

Apsny.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից:

Հաղորդվում է, որ Աջարիայի տարածքում տեղի ունեցած պատահարի զոհը 41-ամյա օտարերկրացի տղամարդ է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի առթիվ հետաքննություն է նշանակված: Քրեական գործ է հարուցվել՝ երկաթուղային տրանսպորտի կանոնները խախտելու հոդվածով: