տուն Լուրեր «Բարսելոնայում» ցանկանում են, որ «Ռեալը» երբեք չհաղթի. Մեսսի

«Բարսելոնայում» ցանկանում են, որ «Ռեալը» երբեք չհաղթի. Մեսսի

99
0

390232

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ESPN-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ Մադրիդի «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում ոչ մի նվաճում չի ունենա, տեղեկացնում է Sports.ru-ն:

«Ակնհայտ է, որ «Բարսելոնայում» կցանկանային, որ «Ռեալը» երբեք ոչինչ չնվաճեր: Նրանք էլ նույնը մեզ են ցանկանում: «Ռեալը» կրկին կխաղա Չեմպիոնների լիգայում, իսկ մենք պետք է մտածենք մեր անելիքների մասին: Լավ կլինի, որ հաղթենք  և նվաճենք Իսպանիայի գավաթը, ինչն այնքան էլ հեշտ գործ չէ: Մենք մրցում ենք «Ռեալի», «Ատլետիկոյի», «Սևիլիայի» և «Վիլյառեալի» հետ: Դրանք լուրջ ակումբներ են, հետևաբար, մենք պետք է հաճույք ստանանք դրանից»,- ասել է Մեսսին: