«Բարսելոնան» դիմել է ՈւԵՖԱ-ին` խնդրելով չեմպիոնների լիգայի նախօրեին նախկինի աստղային ֆուտբոլիստների մասնակցությամբ մրցամարտին չհրավիրել Լուիշ Ֆիգուին, քանի որ վերջինս հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և չի կարող ներկայացնել կատալոնական ակումբը: Խնդրանքը բավարարվել է: Հիշեցնենք, որ շաբաթ օրը կայանալիք խաղում «Յուվենտուսն» ուժերը չափելու է «Բարսելոնայի» հետ:
Ուրբաթ օրը լեգենդների մրցամարտում կհանդիպեն աշխարհի հավաքականն ու «Յուվենտուսի» ու «Բարսելոնայի» նախկին աստղերի միացյալ թիմը:
Առաջինում հանդես կգան Յենս Լեմանը, Կաֆուն, Յուրի Ջորկայեֆը, Ռոբեր Պիրեսը, Պրեդրագ Միյատովիչը, Ջովանի Էլբերը, Կլարենս Զեեդորֆը, Ռայը, Կրիստիան Կարաբյոն, Սթիվ Մաքմանամանը, Պյեր վան Հոյդոնկը, Մարկո Մատերացին:
Երկրորդ թիմում կընդգրկվեն Էդվին վան դեր Սարը, Չիրո Ֆերարան, Լյուդովիկ Ժյուլին, Ալեսանդրո դել Պիերոն, Ջովանի վան Բրոնքհորսթը, Էդմիլսոնը, Ֆաբիո Կանավարոն, Դավիդ Տրեզեգեն, Մարկ վան Բոմելը, Ջանլուկա Ձամբրոտան, Դեկուն, Էրիկ Աբիդալը, Կրիստիան Վիերին: