Բարսելոնան պաշտոնական բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին՝ մեղադրելով Բեռլինի իշխանություններին՝ շաբաթ օրը կայացած ՉԼ եզրափակիչ խաղին ժամանած իսպանացի երկրպագուների վատ սպասարկման համար։
Իսպանացի երկրպագուների ժամանման եւ մեկնման չարտերային չվերթների համար Բեռլինի քաղաքային իշխենություններն օգտագործել է Բեռլինի ցուցադրության կենտրոնը, «Շենեֆելդ» օդանավակայանի հետ օգտագործվող հազվադեպ տերմինալ է։ Իր բողոքում ակումբը նշել է, որ շուրջ 5000 երկրպագուների համար, որոնք ժամանել են այդ օդանավակայան, հատկացվել է ընդամենը 4 ավտոբուս, որոնք նրանց ուղղակի պետք է հասցնեին ինքնաթիռներին, ինչի հետեւանքով առաջացել են լուրջ կուտակումներ։
Բացի այդ, հաղորդվում է, որ մինիմալ են եղել ծառայությունները, որոնք պետք է մատուցվեին օդանավակայանում, ինչը ազդել է սահմանափակ հնարավորություններ ունացող մարդկանց համար։ Իսկ ուղեւորներին տեղեկատվություն տվող կենտրոնը չի աշխատել, մթերքների գներն էլ ցնցող են եղել։