«Բարսելոնան» նոր պայմանագիր է առաջարկել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին։ Այս մասին հաղորդում է իսպանական Sport.es-ը։ Աղբյուրի տվյալների համաձայն՝ նոր պայմանագիրը կգործի մինչև 2020 թվականը։
22-ամյա բրազիլացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականին։
Այս մրցաշրջանում Նեյմարը ակումբի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և գոլային 3 փոխանցման հեղինակ։