Առաջիկայում «Բարսելոնաn» մտադիր է հզորացնել թիմի հարձակման գիծը, հայտնում է Bombardir.ru-n` հղում անելով Transfermarkt-ին:
Նշվում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է «Սևիլիայի» հարձակվող Քևին Գամեյրոյի և «Դեպորտիվոյի» հարձակվող Լուկասի ծառայություններով:
Մամուլի տեղեկություններով՝ Գամեյրոյի տրանսֆերի արժեքը կազմում է 15մլն եվրո, իսկ Լուկասինը՝ 10 մլն եվրո: