«Բարսելոնան» ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու նոր պլան է մշակել: Այս մասին հայտնում է sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» ցանկանում է մեկ տարով վարձակալել Նեյմարին՝ 2020-ի ամռանը տրանսֆերը գնելու պարտադիր պայմանով: Կատալոնական ակումբը ներկա պահին չունի միջոցներ 27-ամյա բրազիլացու համար մեծ գումարներ վճարելու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բարսելոնան» 120 միլիոն եվրոյով ձեռք բերեց Անտուան Գրիզմանին:
Ավելի վաղ Նեյմարի և ՊՍԺ-ի միջև խնդիրներ էին առաջացել: Բրազիլացին չէր ժամանել ակումբի ճամբար, ինչը պատճառաբանել էր՝ Բրազիլիայում բարեգործական միջոցառման մասնակցելով:
Նեյմարը «Պարի Սեն Ժերմեն» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց: