տուն Սպորտ Բարսելոնան միշտ էլ Բավարիայից ավելի մասսայական կլինի. Կրոյֆ

Բարսելոնան միշտ էլ Բավարիայից ավելի մասսայական կլինի. Կրոյֆ

89
0

johan-cruyff-306253

Հոլանդական ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրոյֆը վստահություն է հայտնել, որ կատալոնական «Բարսելոնան» շատ ավելի մասսայական է, քան Մյունխենի «Բավարիան»: Նրա կարծիքով՝ իրերի նման դրվածքը լիովին օրինաչափ է: Հիշեցնենք, որ Կրոյֆը կապտանռնագույն մարզաշապիկը կրել է 1973-78թթ.-ին:

«Գլոբալ առումով՝ «Բարսելոնան» շատ ավելի մասսայական է, քան «Բավարիան»: Օրինակ, Հարավային Ամերիկայում բոլորն են դիտում Իսպանիայի առաջնությունը: Այնտեղ կատալոնացիները միշտ ավելի շատ են կարևորվել: Եվ միշտ էլ այդպես կլինի», — նշել է 67-ամյա նախկին ֆուտբոլիստը:

Նա նաև նշել է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարիոլան անհամեմատ ավելի ուժեղ մասնագետ է, քան «Չելսիի» մարզչական շտաբի ղեկավար Ժոզե Մոուրինյոն: Կրոյֆի խոսքերով՝ Գվարիդիոլան, ի տարբերություն պորտուգալացու, ֆուտբոլ է խաղում 100 հազարավոր երկրպագուների համար: