Կատալոնական «Բարսելոնան» ամբողջովին չի վճարել անգլիական «Լիվերպուլին» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի համար, Armsport.am-ի փոխանցմամբ` տեղեկացնում է «Football Leaks»-ը:
Կատալոնական ակումբն Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի համար պետք է վճարեր 82 մլն եվրո: Իսպանիայի չեմպիոնը դա պետք է անի 5 ժամկետով: «Բարսելոնան» ամռանը պետք է վճարի 16 մլն եվրո:
Սուարեսի պայմանագրում չկա նշված կետ, որ կատալոնական ակումբը պետք է լրացուցիչ բոնուս վճարի, եթե հարձակվողն ստանա «Ոսկե գնդակ» կամ «Ոսկե խաղակոշիկ»: