տուն Սպորտ Բարսելոնան կարող է նոր ֆուտբոլիստներ գնել՝ չնայած ՖԻՖԱ-ի պատժամիջոցներին

Բարսելոնան կարող է նոր ֆուտբոլիստներ գնել՝ չնայած ՖԻՖԱ-ի պատժամիջոցներին

91
0

3939702

Կատալոնական «Բարսելոնան» հնարավորություն կունենա պայմանագիր կնքել նոր ֆուտբոլիստների հետ՝ չնայած Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) արգելքին: Նորեկները, սակայն, չեն կարողանա կապտանռնագույն մարզաշապիկ հագնել մինչև 2016թ.-ը: Այս մասին գրում է El Mundo Deportivo պարբերականը:

Բացի դրանից, հնարավոր է, որ նորեկները տեղափոխությունից անմիջապես հետո վարձավճարով հանդես գան այլ ակումբներում մինչև «Բարսելոնայի» պատժաժամկետի ավարտվելը:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը կատալոնական ակումբը պատժվել էր մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների տեղափոխության շուրջ միջազգային կանոնադրությունը ոտնահարելու համար: «Բարսելոնայի» բողոքարկման փորձերը մերժվել էին ինչպես ՖԻՖԱ-ի, այնպես էլ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի կողմից: