Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել «Էսպանյոլին», հայտնում է Sports.ru-ն:
Դուբլի հեղինակ է դարձել Լուիս Սուարեսը, մեկական գոլ են խփել Լիոնել Մեսսին, Նեյմարն ու Ռաֆինյան:
Կատալոնական ակումբը 88 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` վերջին տուրից առաջ մեկ միավորով գերազանցելով Մադրիդի «Ռեալին»։