տուն Լուրեր «Բարսելոնան» 28-րդ անգամ՝ Իսպանիայի չեմպիոն

«Բարսելոնան» 28-րդ անգամ՝ Իսպանիայի չեմպիոն

99
0

4254451

Իսպանիայի Գավաթի եզրափակչի լրացուցիչ ժամանակում կատալոնական «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթել է «Սևիլիային»:

Այդպիսով` կատալոնական ակումբը պատմության մեջ 28-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը: Միաժամանակ երկրորդ տարի անընդմեջ «Բարսելոնային» հաջողվեց «Ոսկե դուբլ» ձևակերպել՝ դառնալով Իսպանիայի առաջնության հաղթող ու Իսպանիայի գավաթակիր:

Ընդհանուր առմամբ կատալոնական ակումբին 7 անգամ է հաջողվել նույն մրցաշրջանում հաղթել և՛ առաջնությունում, և՛ գավաթի խաղարկությունում, ինչը ռեկորդային ցուցանիշ է: