«Բարսելոնա»-ն ցանկանում է վարձակալել «Լեգանես»-ի պաշտպան Վասիլի Կրավցին։
Ինչպես հաղորդում է Football.ua-ն՝ կատալոնացիները ցանկանում են 22-ամյա ուկրաինացուն ուղարկել երկրորդ թիմ, որն այժմ խաղում է Սեգունդայի 3-րդ խմբում: Նշվում է, որ Կրավցին հավակնում են նաև «Լուգո»-ն, «Մալագա»-ն, «Սարագոսա»-ն և ևս երեք ակումբ, որոնց անունները չեն նշվում: Այս մասին գրում է armsport.am-ը:
«Լեգանես»-ը ֆուտբոլիստին ձեռք է բերել անցած ձմռանը։ Այդ ընթացքում նա անցկացրել է 7 խաղ, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։