տուն Լուրեր Բարեփոխվեք սիրելինե´րս, դուք շատ հին եք, դեղնում եք, գունաթափվում. ոստիկանապետը՝ լրագրողներին (տեսանյութ)

Բարեփոխվեք սիրելինե´րս, դուք շատ հին եք, դեղնում եք, գունաթափվում. ոստիկանապետը՝ լրագրողներին (տեսանյութ)

168
0

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ ոստիկանները սահմանին ծառայություն են իրականացնում:

«Այս պահին էլ ոստիկաններ կան սահմանին, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել, ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել»,- նշեց նա:

Անդրադառնալով 2 օր առաջ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիներին, որի ընթացքում տուժել էին նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, ոստիկանապետն ասաց. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ օրը ոչ մի լրագրող բերման չի ենթարկվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: