Ես դեմոգրաֆ չեմ, բայց պարզ է, որ երկրում դեմոգրաֆիական աղետ է: Հարցը կրիտիկական զանգվածն է և պետականության պահպանումը, որը դառնում է խնդրահարույց: Ըստ էության՝ հեռանկարը դա է, եթե տենդենցները չփոխվեն, և սա շատ դաժան է:
Մտածողությունը մեխանիկական է, ձևական տրամաբանության շրջանակներում ենք մենք, բայց կա դիալեկտիկականը: Ուրեմն, էքստրապոլացնում են եղած տենդենցները. նույնն է, որ անցած տարի Սերժին հնարավոր չէր համոզել, բայց պարզվեց, որ ոչ միայն Սերժից հնարավոր էր պրծնել, այլ նաև Մանվելից: Հիմա ՝ մենք աշխատատեղերի խնդիր ունենք, զանգվածային աշխատատեղերի, և տուրիզմը հարցը չի լուծելու, եկեք պատրանքների մեջ չընկնենք: Երկրորդը՝ դեպի մեր մշակույթը պիտի գնանք, մեր մշակույթը ժողովրդին սովորեցրել է արդար լինելու գաղափարը: Այդ անհամերաշխությունը որ կա, սոցիալական պայմաններն են բերել: Դրա համար ի՞նչ է պետք, ի՞նչ ռեսուրս ունենք, որ արդյունաբերություն կստեղծի: Մեր մետաղական հանքերի կոմպլեքս հաշվարկներով, ըստ մասնագետների, աշխարհի ամենահարուստ երկրներևից մեկն ենք, 3-4-րդ տեղերում ենք. ոչ մետաղականի մասին է խոսքը: Հետևապես մեզ անհրաժեշտ է արտադրանք՝ վերջնական ցիկլով, և ի՞նչ է պետք՝ գործարանները վերականգնել սեփական հումքի վրա: Ի՞նչ է եղել. իշխանությունը փոխվել է, առաջին անգամ վարչապետը խոսում է արդյունաբերության վերականգնման մասին: Ես ասեմ հետևյալը. մենք պետք է սկսենք քարի արդյունաբերության վերականգնումից:
Հիմա՝ եթե մենք քաղաքականությունը փոխում ենք, այդ բացասական միտումը մեռնում է, և արդարության պայքար է սկսվել, ուրեմն մաֆիան պիտի ոչնչանա: Դա հակապետական ուժ է, և այսօր քարոզչությունը տեսնում եմ: Եվ լավատեսություն պիտի գա անպայման. պիտի սկսվի գործարանների աշխատանքը, կոմպլեքս գիտության վերականգնումը, կրթությունը կփոխվի դպրոցական կրթությունը: Մենք ազգային տեսլական ունենք՝ Արցախը պետք է բնակեցվի ամբողջ տարածքով, որը հնարավոր է….
Մի օրինակ ասեմ, 1946-ին Գերմանիայի վերականգնման հարցը կար: Ինչպե՞ս Գերմանիան վերականգնել: Եվ կար մի լուծում. ունենք ուժ՝ առաջինը բողոքական ենք և կաթոլիկներ, և չունենք ռեսուրս՝ բացի ածուխից, ածուխը վերամշակում եք ՔԴՄ-ի հետ: Հիմա ածուխը Եվրոպան է ստեղծել, ՔԴՄ-ն էլ համաշխարհային տնտեսության, քաղաքականության մեջ ամենատիրական ուժն է:
Մեր պառլամենտը փոխվել է, երիտասարդացել է, շատ չպետք է ասել՝ էս ի՞նչ է, փորձ չունեն… Նրանց 30 տոկոսը եթե որակյալ, քաղաքակիրթ դառնան՝ առանց սովետական մտածողության, բոլ-բոլ է: Ռուսաստանում իրավիճակը վատանում է, և շատ չվախենաք. մեր ներգաղթի հիմնական ռեսուրսը Ռուսաստանն է, և դա պիտի վերադարձնել, ինչքան Ռուսաստանին վատ, էդքան մեզ համար լավ:
Ներդրումներ էլ պետք չեն, Հայաստանին, ինչքան փող կա, բավարար է: