Ավստրալիայի մի քաղաքացի, ով Աֆղանստան էր ժամանել իր մերձավորներին այցելելու նպատակով, մահապատժի է ենթարկվել «Թալիբան» շարժման կողմից։ Այս մասին գրում է The Guardian-ը։
56-ամյա Սայեդ Հաբիբի մարմինը հայտնաբերվել է սեպտեմբերի 23-ին՝ Աֆղանստանի հարավում։ Տեղի բնակիչները նրա մարմնի վրա հայտնաբերել են հրազենային երեք վնասվածք, որոնցից մեկը եղել է պարանոցի հատվածում, երկուսը՝ կրծքի։ Հաբիբի վրա եղել են նաև կտտանքների հետքեր։
Հաբիբը 2000 թվականից բնակվել է Ավստրալիայում և առևանգվել սեպտեմբերի 20-ին, երբ ժամանել էր Աֆղանստան։