տուն Լուրեր Բարեբախտաբար, թե դժբախտաբար հիմա խոսքի ազատություն է. մարդկանց լեզվի տակ փուշ չկա....

Բարեբախտաբար, թե դժբախտաբար հիմա խոսքի ազատություն է. մարդկանց լեզվի տակ փուշ չկա. Վարդան Այվազյան

76
0

վարդան այվազյան

Բարեբախտաբար, թե դժբախտաբար հիմա խոսքի ազատություն է. մարդկանց լեզվի տակ փուշ չկա: Սա մեծ պրոբլեմ է, որովհետև մարդկանց չուզողությունն իրար հանդեպ աճում է: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հադիպմանը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Լավ բան ես անում, էլի չի ընդունվում, որովհետև անողն իշխանությունն է: Անկախ նրանից, թե մենք ինչ տնտեսական միավորման մեջ կլինենք, ինչ տնտեսական կառույցի կանդամագրվենք՝ ՀՀ պետության առջև ծառացած բոլոր խնդիրները պետք է լուծենք մենք, որովհետև ոչ ոք մեր փոխարեն դա չի անի: Ես նորից եմ ընդգծում՝ ԵՏՄ-ն լավ հնարավորություն է, որը պետք է գործի»,-նկատեց պատգամավորը:

Վերջինս արձագանքեց նաև Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հնչեցրած այն տեսակետին, որ  օրենքի նախագիծը չընդունվեց Կառավարության աշխատակազմի անպատասխանատու աշխատանքի պատճառով, որովհետև մինչև օրենքի նախագիծը ԱԺ բերելը, այն պետք է որոշ անհրաժեշտ ընթացակարգեր անցներ, որոնք չի անցել:

«Որպես կանոն, արտահերթ նիստը Կառավարության սեփական նախաձեռնությամբ է արվում և ինքն է որոշում, թե ինչ ընթացակարգով գնա: Բացի այդ, օրենքը շինարարական և շինմոնտաժային աշխատանքներին է վերաբերում, որը ամրագրված է ԵՏՄ պայմանագրով»,-եզրափակեց Այվազյանը:

 

Վարդուհի Ստեփանյան